Ինչն է դարձել Մեղրիում բազմաբնակարան շենքի հրդեհման պատճառ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ՌԴ սահմանապահ զորքերի, թիվ N զորամասի, Մեղրիի ՃՇՇ-ից և Ագարակի ՊՄԿ-ից մեկական ջրատարներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15, մարվել՝ 12.15-ին:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 7 շենքում, ամբողջությամբ այրվել են Ա. Ա.-ի (թիվ 8 բն., 35 քմ), Վ. Տ.-ի (թիվ 9 բն., 54 քմ), Ը. Մ.-ի (թիվ 11 բն. 35 քմ), Գ. Մ.-ի (թիվ 13 բն., 43 քմ), Հ. Հ.-ի (թիվ 16 բն., 70 քմ), Վ. Կ.-ի (թիվ 17 բն., 43 քմ) բնակարանները և Անդրանիկի փողոցի թիվ 9 հասեցում գտնվող Լ. Ա.-ի տունը (150ք.մ):
Հրդեհի հետևանքով զոհվել է թիվ 17 բնակարանի բնակիչ՝ 1927թ. ծնված Վ.Կ.-ն:

Շենքի տարբեր բնակարաններում պայթել են 13 հատ 20 կգ և 15 հատ 3-5 կգ գազի բալոններ:

Մեղրի քաղաքապետի կարգադրությամբ անօթևան քաղաքացիները կտեղավորեն «Մեղրի» չգործող հյուրանոցում:

Հունիսի 14-ին, ժամը 16.38-ին այրված շենքում  ծուխ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են քանդման աշխատանքներ և մինչև ժամը 20.05-ը իրականացրել են հերթապահություն:

Հունիսի 14-ին, ժամը 07.19-ին ահազանգ է ստացվել, որ այրված շենքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են կիսայրված փայտի մնացորդներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 




Լրահոս