Բաքվում շարունակվում է հայ մարզիկների հաղթարշավը: Ինչպես տեղեկանում ենք հայաստանյան պատվիրակության հանրային կապերի պատասխանատուն Կարեն Գիլոյանից հայ ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, ֆանտաստիկ գոտեմարտ վարելով շատ փորձառու ադրբեջանցի Սաման Թամասեբիի հետ, հաղթեց միավորների բացահայտ առավելությամբ:
Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ Բաքվում շարունակվող Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը լիտվացի Ալեքսանդր Կազակևիչն է: