ՍԻՐԵԿԱՆԸ ԴԱՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նոյեմբերի 20-ի դատավճռով սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդն» ազատազրկման վայրում կանցկացնի 3 տարի 6 ամիս: Դատարանը մեղավոր է ճանաչել Կարեն Արայանին` Ա. Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաեւ պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ ու դատապարտել 1 տարվա ազատազրկման եւ 300 հազար դրամ տուգանքի: Սակայն դրան գումարվել է նաեւ Կ. Արայանի` նախկինում չմարված դատվածությունը. 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումից Կ. Արայանը կրել էր կեսը` 3 տարի 3 ամիսը, իսկ հետո` վաղաժամկետ պայմանական ազատվել: Ուստի դատարանը, գումարելով նաեւ պատժի չկրած մասը, վերջնական պատիժ է նշանակել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը` 300 հազար դրամ տուգանքի հետ միասին: Դատավճիռը դեռ չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ կողմերը դեռ կարող են վերաքննիչ բողոք ներկայացնել: 




Լրահոս