Բաքվում շարունակվում է Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը, որի ժամանակ հայ ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, պարտվելով Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենյուկին, չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Հայ մարզիկը պարտվեց 4:12 հաշվով և այժմ պայքարելու է բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ նախորդ գոտեմարտում նա հաղթել էր ադրբեջանցի հակառակորդին: