«Մամուլը ողողված է նյութով, որ փոխնախարար Արամյանի եղբայրը ՀԴՄ կտրոնով ավտոմեքենա է շահել… Նախապես ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը… Եթե թաքցնելու խնդիր ունենայինք, եղբայրս ի լուր աշխարհի հեռուստատեսությունում չէր երեւա»:
Դե իհարկե, ավտոմեքենան հո ասե՞ղ չէ, որ պարկում պահել լինի: Ու հենց դա էլ գրավել է «մամուլի աշխարհի» ուշադրությունը: Ինչպե՞ս է ստացվում, որ շարքային քաղաքացին մշտապես գնումներ է անում ու ավտոմեքենա չի շահում կամ դա լինում է բացառիկ դեպքերում, իսկ փոխնախարարի եղբայրը ՀԴՄ կտրոնով ավտոմեքենա է շահում: Հետաքրքիր կլիներ, չէ՞, որ փոխնախարարի եղբայրը շահեր «բացովի նոթբուք», «Այֆոն» հեռախոս, ինչպես հեռուստագովազդում է հնչում: Ամեն դեպքում, չենք ցանկանում խախտել «անմեղության կանխավարկածը». գուցե իսկապե՞ս պատահաբար է շահել: