Թբիլիսիում տեղի ունեցած հզոր ջրհեղեղի հետևանքով վայրի կենդանիները ազատորեն շրջում են քաղաքի փողոցներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիում անցած գիշեր ջրհեղեղի հետևանքով մահացել է կենդանաբանական այգու երկու աշխատակից: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»­ը, այս մասին հայտնել է կենդանաբանական այգու ներկայացուցիչը: Նրա խոսքերով, փրկարարները երկու անձանց` գիշերը հերթապահող կնոջ և տղամարդու դիերը գտել են այգու տարածքում:

«Փրկարարները որոնում են ևս մեկ տղամարդու, որը նույնպես աշխատել է գիշերային հերթափոխի ժամանակ: Հավանաբար, նա ևս մահացել է»,­- նշել է այգու աշխատակիցը: Այսպիսով, աղետի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասնում է վեցի: Ավելի վաղ Վրաստանի աղետների կառավարման և անվտանգության միության ղեկավար Մինդիա Ջանելիձեն հայտնել էր չորս զոհի մասին: Թբիլիսիում ջրհեղեղը ողողել է քաղաքի ծայրամասային և կենտրոնական հատվածներում գտնվող հազարավոր տների առաջին հարկերը, ինչպես նաև վնասել է մի քանի ավտոճանապարհներ:

Ափերից դուրս եկած գետի ջրերը ողողել են քաղաքի կենդանաբանական այգու տարածքը, մի քանի կենդանիներ սատկել են, որոշները փախել են վանդակներից, այդ թվում` գիշատիչներ` արջեր և վագրեր: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարականով աղետի հետևանքների վերացման նպատակով Արտակարգ խումբ է ձևավորվել, որի մեջ ընդգրկված են ՆԳՆ­-ի ներկայացուցիչներ, Թբիլիսիի քաղաքապետարանը և շրջանային կառույցները: Փրկարարներին և զինծառայողներին հաջողվել է տասնյակ մարդկանց փրկել, որոնցից մոտ տասը հոսպիտալացվել են: Հաղորդվում է  8-10 զոհի մասին:

1

2

4

5

6

7

8

9

33

Gazan Gazan2

 




Լրահոս