Ինչպես վերականգնել աչքերի տեսողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ կարևոր է հասկանալ, որ տեսողությունը կախված է ոչ թե աչքի ոսպնյակից, այլ այն մկանների ուժից, որոնք շրջապատում են այդ ոսպնյակը: Աչքերի մկաները, ինչպես և ոտքերի մկանները, շատ կարևոր է մարզել, դրանով իսկ՝ լավացնելով տեսողությունը:

Եթե մարդը ոտքը վնասելուն պես՝ անմիջապես նստի հաշմանդամի սայլակին, ապա ժամանակի ընթացքում ոտքերը կդադարեն աշխատել: Այդպես է նաև աչքերի դեպքում. եթե տեսողության վատացման դեպքում անմիջապես սկսեք ակնոց կրել, ապա աստիճանաբար կկորցնեք տեսողությունը: Այդ պատճառով շատ կարևոր է հրաժարվել ակնոցից:

Եթե ձեր տեսողությունն այդքան էլ վատ չէ, ապա անմիջապես հանեք ձեր ակնոցն ու սկսեք աչքերի համար նախատեսված վարժություններ կատարել:

Տեսողության վերականգնման համար նաև կարևոր է՝

  • Խուսափել աչքերի գերծանրաբեռնվածությունից և ցերեկը մի քանի ժամ կա՛մ քնել, կա՛մ պարզապես մի քանի րոպեով փակել աչքերը:
  • Կատարել աչքերի համար նախատեսված հատուկ վարժություններ:
  • Ամբողջովին հրաժարվել ակնոցից (իհարկե, եթե տեսողությունը դեռ կարելի է բուժել):
  • Աչքերի հատուկ կետերը մերսել:
  • Հետևել օրվա ռեժիմին (ժամը 22:00-ին քնել և արթնանալ արևածագից առաջ):
  • Զբոսնել առանց ակնոցի և հեռու նայել:
  • Պահպանել դիետա (հրաժարվել յուղոտ, խմորային, տապակած, աղի և ապխտած սննդից), և օգտագործել գազարի հյութ՝ մի քանի կաթիլ զեյթունի ձեթով, հապալաս:
  • Լվանալ աչքերը տաք ջրով:
  • Կատարել հնդկական տրակատա վարժություններ:
  • Հանգստանալ և հնդկական հանգստացնող երաժշտություն լսել:
  • Խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից և սթրեսից:




Լրահոս