1935 թվականի հունիսի 15-ին առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ Պեպոն՝ հիմնված է Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի վրա:
Ֆիլմի սյուժեն
XIX դարի երկրորդ կեսը, հին Թիֆլիս։ Ֆիլմը պատմում է մի աղքատ ձկնորս Պեպոյի և խարդախ առևտրական Զիմզիմովի դիմակայության մասին։ Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին պարտքով տվել է իր հերը Զիմզիմովին։ Սակայն լինելով դատավորի հետ դավադրության մեջ Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը փոխարինելով այն կեղծով։ Սա թույլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախության մեջ…
Դերակատարներ
- Հրաչյա Ներսիսյան – Պեպո
- Տատյանա Մախմուրյան – Կեկել, Պեպոյի քույրը
- Դավիթ Մալյան – Կակուլի
- Ավետ Ավետիսյան – Արութին Կիրակոսի Զիմզիմով
- Համբարձում Խաչանյան – Դարչո
- Հասմիկ – Շուշան, Պեպոյի մայրը
- Գրիգոր Ավետյան – Գիքո
- Մարիա Բերոյան – Դարչոյի մայրը և այլք