
Էստոնիան որպես դրական ազդանշան է գնահատում Արևելյան Եվրոպայում ռազմական ներկայությունն ավելացնելու ԱՄՆ-ի ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սվեն Միկսերը:
«Այն, որ ռազմական առումով ՆԱՏՕ-ի ամենահզոր անդամ ԱՄՆ-ն իսկապես մտահոգված է Արևելյան Եվրոպայի երկրների անվտանգությամբ, իսկապես դրական է»,- ընդգծել է նա: Էստոնիայի ՊՆ-ի կարծիքով, Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում ԱՄՆ-ի կողմից ռազմական տեխնիկայի տեղակայման հարցը ներառված է հունիսի 2425-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման օրակարգում: