
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով հունիսի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ կա 12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած:
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ` Վրաստանի գործընկերները լրացուցիչ օգնության կարիք չունեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ավերված Կենդանաբանական այգուց շատ քիչ կենդանիների է հաջողվել փրկվել: Նրանք հայտնվել են քաղաքի փողոցներում: Մայրաքաղաքի փողոցներում նկատել են գետաձի, առյուծ, արջ, կոկորդիլոս, տարբեր թռչուններ: