
Հայաստանի, ինչպես նաև աշխարհի շատ երկրների լրատվամիջոցները երեկ ողողվել էին “Ժողովուրդ”-ի հրապարակած տեղեկությամբ, որ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենայի վրա կրակել են: Հիշեցնենք, որ 1998թ. հունվարի վերջին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ, գեներալ Ռոման Ղազարյանի մեքենայի վրա ևս կրակել էին: Ու, փորձագետների կարծիքով այդ դեպքն իր ազդեցությունն ունեցավ 1998թ. փետրվարի 3-ի հեղաշրջման իրականացման գործում. Տեր-Պետրոսյանի իշխանությունը սկսեց վերջնականապես թուլանալ: Ի դեպ, այն ժամանակ ԱԱ նախարարը Սերժ Սարգսյանն էր, որին ՀՀՇ-ն մեղադրում էր անգործություն ցուցաբերելու, իր աշխատակցի դեմ իրականացված մահափորձը կանխել չկարողանալու, այնուհետև` չբացահայտելու մեջ: Միգուցե եկել է Ս. Սարգսյանի իշխանության վերջը, և սա հերթական ազդակներից մե՞կն է: Ամեն դեպքում, զուգադիպությունները բավական շատ են: