Բաքվում շարունակում են Եվրոպական խաղերը, որի շրջանակներում երեկ իրենց ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի հայ ըմբիշները: Այսօր տեղի կունենա բռնցքամարտի վիճակահանությունը:
«Բոլորիս ի սրտե շնորհավորում եմ Միհրան Հարությունյանի ոսկու արժեք ունեցող արծաթե մեդալի կապակցությամբ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր ընտրանին կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ Երևան: Հունիսի 16-ին, գիշերը 2-ի սահմաններում Սամվել Գևորգյանի և Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Ռոման Ամոյանը( 5- րդ տեղ), Միհրան Հարությունյանը( արծաթե մեդալ), Կարապետ Չալյանն ու Մաքսիմ Մանուկյանը ( 5-րդ տեղ) կլինեն մեր Հայրենիքի մայրաքաղաքում:
Այսօր կկայանա բռնցքամարտի վիճակահանությունը: Իսկ հրաձիգ Հրաչյա Բաբայանը կանցկացնի մարզում: Այսօր կմիանան նաև ազատ ոճի ըմբիշները` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ:
Պայքարը շարունակվում է»,- սոցցանցի իր էջում գրել է Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: