
Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, չի ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու: Այդ մասին Ռոզա Ծառուկյանն ասել է երեկ՝ պատասխանելով “Հայկական ժամանակ”-ի թղթակցի հարցին՝ կցանկանա՞ր արդյոք, որ իր որդին առաջադրվի: “Ո՛չ: Եվ խնդրում եմ նման հարցերով ինձ մի ծանրաբեռնեք, քանի որ ես բուժման պրոցեսում եմ, արտերկրում եմ և հենց հիմա էլ բուժման պրոցեսում եմ”,- ասել է Ծառուկյանի մայրը: ԲՀԿ նախագահի առաջադրվել-չառաջադրվելը առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր ինտրիգն է: