
Վրաստանի մայրաքաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարումը, որն ընդհատվել էր ջրհեղեղի պատճառով, ամբողջությամբ վերականգնվել է Թբիլիսիի ողջ բնակչության համար, գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով «Թելասի» ընկերությանը:
«Էլեկտրաէներգիա է մատակարարվում Թբիլիսիի ողջ բնակչությանը, խափանումներ այլևս չկան: Որոշ շրջաններում կան տեղային անջատումներ, սակայն դա ժամանակավոր երևույթ է»,- ասել են ընկերությունից:
Հիշեցնենք, որ Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով ավերված Կենդանաբանական այգուց շատ քիչ կենդանիների է հաջողվել փրկվել: Նրանք հայտնվել են քաղաքի փողոցներում: Մայրաքաղաքի փողոցներում նկատել են գետաձի, առյուծ, արջ, կոկորդիլոս, տարբեր թռչուններ:
Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, անհայտ կորած է 24 մարդ, շուրջ 40 մարդ մնացել է առանց տանիքի: