
“Հրապարակը” գրում է, թե քաղաքաշինության ոլորտի խայտառակ չարաշահումների հետ կապված, մեր տեղեկություններով, առաջիկայում հանրությանը կներկայացվեն աղաղակող փաստեր՝ ավելի լուրջ, քան Հանրային գրադարանի դեպքն էր:
Ըստ մեր աղբյուրի, ֆինանսների նախարարությունն ավելի քան 14 օբյեկտներում ստուգումներ է իրականացրել եւ չարաշահումներ, խախտումներ ու թերություններ հայտնաբերել: Դրանք հիմնականում կրթական եւ մշակութային օջախներ են: Հիշեցնենք, որ այս ժամանակահատվածում գերատեսչությունը ղեկավարում էր ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը: