Գյումրիի ռուսական ռազմաբազայի ներսում տարաձայնությունները զինվորի սպանության պատճա՞ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնեց, որ վաղ առավոտյան քաղաքի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին:

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, դեպքի վայրում աշխատում են փորձագետներ, իրականացվում են քննչական գործողություններ: Ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա առկա են բռնության հետքեր: Դեռևս չճշտված լուրեր են շրջանառվում, թե ռազմաբազայի ներսում ինչ-որ տարաձայնություններ և անհաշտություններ են եղել, ինչն էլ հանգեցրել է, նախնական վարկածով, սպանության:




Լրահոս