
Հյուսիսատլանտյան դաշինքը գերմանացիների վստահության առումով զգալի կորուստներ է կրում, գրում է Deutsche Wirtschafts Nachrichten՝ վերլուծելով սոցհարցման արդյունքները, որն անցկացրել է ամերիկյան Pew Research Center-ը:
«Գերմանացիների 58%-ը դեմ է Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հակամարտության դեպքում Գերմանիայի ցանկացած տիպի մասնակցությանը: Սա հետաքրքիր է, քանի որ, համաձայն սոցհարցման արդյունքների, գերմանացիները միաձայն չեն Կրեմլի գործունեության վերաբերյալ իրենց գնահատականներում: Արևելյան գերմանացիների 40% այն դրական է գնահատում, իսկ արևմուտքում բնակվող գերմանացիներից այն դրական են գնահատում միայն 19%-ը»,- գրում է հրատարակչությունը:
Ռազմական գործողություններից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, հիմնավորվում է նրանով, որ Գերմանիայի բնակիչները սկզբունքորեն պատերազմ չեն ցանկանում, ենթադրում է DWN-ը: