
Ազգային ժողովը սկսեց կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարն այնուհետև անդրադարձավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղին, որի հետևանքով մարդկային կորուստներ կան: Նրա առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև ԱԺ նախագահը նշեց, որ վաղվանից արտահերթ նիստերի աշխատանքները կմեկնարկեն 11:00-ից: