«Տնտեսական կարևոր նախագծերը 24-ժամյա ռեժիմ ունեն». պատգամավորները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի սկզբում խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը ներկայացրեց նստաշրջանի օրակարգը և նշեց, որ կան հարցեր, որոնց երկրորդ և երրորդ ընթերցումները պետք է կատարվեն 24-ժամյա ռեժիմում:

Հիմնական ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրեցին, որ օրակարգում կան տնտեսական այնպիսի լուրջ նախագծեր, որոնց չեն հասցրել ծանոթանալ և, որոնք նույնիսկ անհրաժեշտ է քվեարկել նույնիսկ 24-ժամյա ռեժիմում: Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նշեց, թե իրենց հանձնաժողովում նույնպես չեն հասցրել քննարկել հարցերը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դժգոհեց, որ ԱԺ նախագահը որոշել է այս արտահերթ նստաշրջանի համար հանել 1 ժամ տևողությամբ ընդմիջումը: Պատգամավորը ընդգծեց, թե այդ մեկ ժամում կարող էին նախագծերին ծանոթանալ:

Գալուստ Սահակյանը մշտապես փորձում էր հարցերը դնել քվեարկության, ինչն առաջացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի և ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի դժգոհությունը, ովքեր ընդգծեցին, թե իրենք բարձրաձայնում են խնդիրների մասին, իսկ ԱԺ նախագահն էլ փորձում է քվեարկություն կազմակերպել: Ի վերջո ՀՀԿ-ի շնորհիվ նստաշրջանի օրակարգը հաստատվեց:




Լրահոս