
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, “Օպել Վեկտրա” մակնիշի 32 ՕՏ 612 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 24-ամյա Եփրեմ Մկրտչյանը, Թաիրով փողոցով ընթանալիս, բախվել է համընթաց ընթացող Երևանի Նորագավիթ 4-րդ փողոցի բնակիչ Սամվել Խաչատրյանին պատկանող “Օպել Վեկտրա” մակնիշի 33 DՍ 364 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ե. Մկրտչյանը այնուհետև իր վարած “Օպել” ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բաժանարար բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշը, հետո բախվել գովազդային վահանակին, ինչի հետևանքով մեքենան գլխիվայր շրջվել է և մոտ 300 մ սահել: Վթարի հետևանքով նրա ուղևորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն: