
Նոյեմբերի 26-ին, ժամը 01:36-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 96 տան մոտակայքում` ավտոտնակում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռոստոմի փողոցի թիվ 103 տան մոտակայքում` Վ. Հարությունյանին պատկանող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:00-ին: Այրվել են տնտեսական իրեր և կահույք (20 քմ):