ԱԺ նախագահը պատգամավորներին խորհուրդ տվեց հուշիկ քայլերով դուրս գալ դահլիճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգի հետ կապված հարցերը քննարկելուց հետո պատգամավորների մեծ մասը, սովորության համաձայն, լքեց դահլիճը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին խորհուրդ տվեց հուշիկ քայլերով լքել նիստերի դահլիճը:

Նշենք, որ խորհդարանն այսօր շարունակում է քննարկել չորսօրյա նիստում ընդհատված Ողջիի, Փխրուտի, Արծվենիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լծակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Այդ ժամանակ ելույթ էր ունենում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը և ԱԺ նախագահը, ընդհատելով նրան, նշեց. «Կներեք, կներեք, տիկին Սարգսյան: Ի՞նչ, տերյանական խոսքերով ասե՞մ: Ովքեր թողնում են դահլիճը, հուշիկ քայլերով դուրս գան: Անհարմար է, դեռ քվեարկությունը չվերջացրած, արդեն վազքով գնում եք, հետո էլ ասում եք` մենք քննարկելու ժամանակ չունեինք, ինչ-որ խնդիրներ եք առաջացնում, սա էլ է քննարկում»:

Լյուդմիլա Սարգսյանն էլ, մոտենալով ամբիոնին, հորդորեց գործընկերներին դադարեցնել շարժումները:




Լրահոս