
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը և անդրադարձավ դրան նվիրված խորհրդարանական լսումներին:
«Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ կազմակերպված լսումները ցույց տվեցին, որ ոչ ոք կողմ չէ … »,- հայտարարեց Փաշինյանը, սակայն չկարողացավ խոսքը շարունակել, քանի որ ԱԺ նախագահն ընդհատեց նրան:
«Չեմ ուզում Ձեզ վիրավորել, բայց օրակարգում նման հարց չկա»,- ասաց Սահակյանը: «Պարոն Սահակյան, գուցե ձեր օրակարգում նման հարց չկա, բայց ՀՀ քաղաքացու օրակարգում սա առաջին հարցն է»,- ի պատասխան նշեց Փաշինյանը:
Գալուստ Սահակյանն էլ առաջարկեց անջատել խոսափողը և պատգամավորը չկարողացավ շարունակել իր խոսքը: