
Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդեսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղիազարովաները բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում: Ցեխաջուրը լցվել է նրանց տունը եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ: Փողոցը հիմնականում հայաբնակ է: Ոչ պաշտոնական տեղեկություններվ` երկուերեք հայեր ևս անհայտ կորած են: Այս պահին փողոցում անցկացվում են մաքրման աշխատանքներ` գտնելու անհայտ կորածներին: Փրկարարներին օգնում է հայ եկեղեցու երիտասարդական միության խումբը