Գյումրիում ռուս զինվորի սպանության մեջ կան կասկածյալներ. նրանցից մեկը պայմանագրային զինծառայող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան քաղաքի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին:

Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ լրագրողների հետ զրույցում ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գնդապետ Պոլիխոյ Ալեքսեյ Վասիլևիչը տեղեկացրել է, որ զինծառայողի սպանության գործով կա երկու կասկածյալ: Նրանից մեկը, Վասիլևիչի փոխանցմամբ, գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ, մյուսը` այս պահին հարցաքննվում է իրավապահների կողմից: Հարցաքննվողը պայմանագրային զինծառայող է:

Ըստ երևույթին, միջադեպից տուժել է ևս մեկ զինծառայող:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեռևս չճշտված լուրեր են շրջանառվում, թե ռազմաբազայի ներսում ինչ-որ տարաձայնություններ և անհաշտություններ են եղել, ինչն էլ հանգեցրել է, նախնական վարկածով, սպանության:




Լրահոս