Նոյեմբերի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, “Օպել Աստրա” մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:



















































































