Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված 4-րդ հայի անունը՝ Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա:
Մինչ այդ տեղեկացվում էր, որ զոհվածների թվում ազգությամբ հայերը 3-ն են: Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդեսացող երեք հայեր՝ Ժաննա Եղիազարովա, Սվետլանա Եղիազարովա և Լիանա Եղիազարովա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եղիազարովաները բնակվել են Սվանեթի փողոցում, որտեղ տեղի է ունեցել հեղեղում: Ցեխաջուրը լցվել է նրանց տունը եւ քույրերը չեն կարողացել դուրս գալ: Փողոցը հիմնականում հայաբնակ է: Ոչ պաշտոնական տեղեկություններվ` երկուերեք հայեր ևս անհայտ կորած են: Այս պահին փողոցում անցկացվում են մաքրման աշխատանքներ` գտնելու անհայտ կորածներին: Փրկարարներին օգնում է հայ եկեղեցու երիտասարդական միության խումբը: