
Պուտինին կտեղեկացնեն Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մասին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ռուս լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Russia Today-ը:
«Մի քանի ժամ առաջ այս մասին տեղեկացանք լրատվամիջոցներից: Դեռևս չեմ կարող ասել, թե այս մասին նախագահին որևէ մեկը զեկուցել է, թե ոչ: Սակայն, անկասկած, լրատվամիջոցների այս տեղեկությունը կմտնի օրվա դայջեսթի մեջ»,-Պեսկովին մեջբերում է լրատվամիջոցը:
Հավելենք, որ ռուսական այնպիսի առաջատար ԶԼՄ-ները, ինչպիսիք են ՌԻԱ «Նովոստին«, «Ինտերֆաքսը», vesti.ru, rt.com ու շատ այլ լրատվամիջոցներ հրատապ կերպով անդրադարձել են Հայաստանում ռուս զինծառայողի սպանությանն ու իրենց ուշադրության կենտրոնում են պահում իրադարձությունների զարգացումը:
Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան քաղաքի Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Իվան Նովիկովի դին:
