
“Նաիրիտ” գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ` պահանջելու մոտ մեկ տարվա աշխատավարձը: Նրանք “Նաիրիտից” երթ են արել դեպի Բաղրամյան պողոտա, ոտքով կտրել են Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ պողոտաները, Պռոշյան փողոցն ու հասել նստավայրի մոտ: “Նաիրիտի” աշխատակիցների խոսքով, շուրջ 11 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ միայն նախագահ Սերժ Սարգսյանից են ակնկալում գործարանի խնդիրների լուծումը: