Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացած մեկնաբանել շաբաթ օրը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի քայլը: Հիշեցնենք` վերջինս «Ազատություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառով ներխուժեց մարզադաշտ, որից հետո ոստիկանության ծառայողները նրան դուրս հանեցին այնտեղից:
«Քաղաքական բազմակարծություն է, օրենքի շրջանակներում յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր կարծիքն արտահայտել: Ես չեմ մեկնաբանում, քանի որ սա կապված է իր և հոր հետ, ինչ մեկնաբանեմ»,- ասաց Շարմազանովը: Վերջինս չցանկացավ կատարվածին քաղաքական տեսանկյունից նայել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում