
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպիսի ագրեսիվ անհանդուրժողականությամբ են արձագանքում դահլիճից, երբ Բաքվում “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել էր խոչընդոտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ողջունող հռչակագրի ընդունմանը։ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է ամբիոնին և արտահերթ ձայնի իրավունք խնդրել: Նրան մերժել են, իսկ երբ նա փորձել է, այնուամենայնիվ, տեղ հասցնել իր ասելիքը, հետևում նստած ներկաները սկսել են հարվածել սեղաններին, որպեսզի Հովհաննիսյանի ձայնը չլսվի: Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է փորձել տապալել նիստն ու փորձել է արտահերթ ելույթ ունենալ։ Մինչդեռ “Ժառանգությունից” տեղեկացրել էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը նախատեսված է եղել։