Ինչ տվեցին Էդ. Շարմազանովին ԱԺ-ում հոսանքի թանկացման վերաբերյալ լսումները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում հոսանքի սակագնի բարձրացման վերաբերյալ կազմակերպված լսումները ԱԺ փոխխոսնակ Էդուրդ Շարմազանովին տվեցին հստակություն, թե ինչպես է գոյացել 24 մլրդ հսկայական պարտքը: Armlur.am-ի հարցին ի պատասխան նշեց ինքը` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ իրենք լսումների արդյունքում տեսան, որ առաջարկվող 17 դրամ թանկացումը հիմնավորված չէր և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի պատրաստվում Բիբինի և «այդ կառույցի ներկայացրած շքեղությունների ծախսերը ներառել սակագնի մեջ»:

«Ես հասկացա, որ 27 մլրդ դրամ պարտք է կուտակվել, որը պետք է մարվի, ես տենց հասկացա: Բայց ամենակարևորն այն է, որ ՀՀ քաղաքացին չի պատրաստվում վճարել այդ կառույցի շքեղության համար»,- նշեց Շարմազանովը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս