
Հայազգի երգչուհի Իվետա Մուկուչյանը դուրս մնաց “The Voice of Germany” մրցույթից, որտեղ նա բավական հաջող ելույթներ էր ունենում: Նույնիսկ վերջին անգամ նա հաղթեց մեկ այլ հայ մասնակցի: Երգչուհի Սոֆի Մխեյանը, որն այժմ “Հայաստանի ձայնը” մրցույթի մարզիչ է, նշեց, որ անընդմեջ հետեւել է Իվետայի ելույթներին եւ այսպես քաջալերեց նրան. “Իվվվ, բրավո, իմ ամենասիրելի երգերից մեկը: Շատ անսպասելի էր ու շատ ստացված: Ես էլի ուրախ եմ քեզ համար: Վստահ, գեղեցիկ քայլերով միայն առաջ”: