
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը “Ինտերֆաքս” լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ բանակցություններին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։ Վարչապետը նաև հավելել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է, ճիշտ չի լինի դրա մանրամասները հրապարակել։ Իսկ ինչ վերաբերում է գազի գնին, կառավարության ղեկավարը նշել է, որ այն փոփոխության կենթարկվի՝ հաշվի առնելով համաշխարհային գները: Ըստ վարչապետի՝ պետք է սպասել և տեսնել, թե աշխարհում ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ՝գազի գները կբարձրանա՞ն, թե՞ կիջնեն։