Մեղրիի հրդեհից տուժածներին փոխհատուցում տրամադրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ. ԱԺ պատգամավոր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մեկ տասնյակից ավել ընտանիք մնացել է անօթևան: ԱԺ ՀՀԿ խմբակցության կապանցի պատգամավոր Արմեն Կարապետյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը չափագրում է, թե ինչպիսի ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն, որպեսզի շենքը վերակառուցվի:

«Երկու տեսակի չափագրում է կատարվում` տարածքի և գույքի: Աշխատանքային խումբը իր կատարած աշխատանքների արդյունքները կներկայացնի Կառավարությանը և հուսանք փոխհատուցում կտրամադրվի»,- ասաց պատգամավորը:

Կարապետյանի խոսքով` հրդեհի օրը Մեղրիի բնակիչները մեկ մարդու նման օգնության են հասել դժբախտության մեջ հայտնված իրենց համաքաղաքացիներին: Նրանց տեղավորել են նախկին հյուրանոցում, որն այժմ չի գործում և մեղրեցիներն ինչով կարողացել են, օգնել են այդ ընտանիքներին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս