
Նոյեմբերի 26-ին, ժամը 09.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` “Տնակ” գինետան մոտակայքում, տեղի է ունեց ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում բախվել են ,ԶԻԼ-130ե մակնիշի 02 ՕՍ 158 եւ “Դոջ” մակնիշի 31 ՏՕ 846 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով “Դոջ” մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: