Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը կատալոնական «Բարսելոնա»-ի հետ պայմանավորվել է գործող պայմանագիրը մինչեւ 2020-ի ամառ երկարաձգելու շուրջ:
Հաղորդվում է, որ պայմանագրով բրազիլացին ստանալու է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ՝ դառնալով «Բարսելոնա»-ի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Բացի այդ, Նեյմարի հրաժարագինը 190 միլիոն եվրոյից կհասնի 250 միլիոնի: Աշխատավարձի ցուցանիշով նա զիջում է միայն Մեսսիին: