Սպանել են ապրանք գողացած հաճախորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ԱՄՆ-ում սուպերմարկետի աշխատակիցները պատահմամբ սպանել են հաճախորդի, որը փորձել է մի քանի իր գողանալ մեծ զեղչերի ժամանակ”,- հաղորդում է The Atlantic Wire-ը: Տղամարդը փորձել է գողանալ երկու DVD նվագարկիչ, բայց ելքի մոտ սրահի եւ անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցրել են: Սուպերմարկետի աշխատակիցների եւ տղամարդու միջեւ բախում է տեղի ունեցել, որի ընթացքում անվտանգության աշխատակիցը ուժեղ սեղմել է նրա պարանոցը, ինչի հետեւանքով տղամարդը խեղդամահ է եղել: Հաճախորդի մահվան մեջ մեղավոր անվտանգության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից:




Լրահոս