
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել “Արարատբանկ” ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000 դրամ: ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: