Ղրղզստանի` ԵՏՄ անդամակցության մասով դեռևս հաշվարկներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել Ղրղզստանի կողմից ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հիմնական զեկուցող Սուրեն Կարայանին հարցրեց, թե արդյոք կա՞ն հաշվարկներ, թե ինչ դրական միտումներ կլինեն Հայաստանի համար և որոնք կլինեն շահերը ԵՏՄ ընդլայնման դեպքում:

Սուրեն Կարայանը, նշեց, որ երբ տնտեսական միավորը ընդլայնվում է, պարտադիր չէ, որ ունենա հստակ հաշվարկներ: «Այս համաձայնագրով մեր պետությունը հավելյալ պարտավորություններ, ֆինանսնական պարտավորություններ չի կրելու, որևէ խնդիր Հայաստանի համար ի հայտ չի գալու: Ստեղծվելու են բազմաթիվ դրական միտումներ և հնարավորություններ, որոնցից գործարարները կկարողանան օգտվել: Մասնավորապես` ոսկերչության ոլորտը մեծ շուկա ու լրացուցիչ հնարավորություններ է ստանում»,- ընդգծեց փոխնախարարը:

Թևան Պողոսյանն արձագանքեց, որ տարակուսելի է այն փաստը, որ նշվում է, թե ԵՏՄ-ն տնտեսական միավոր է, բայց դրա հետ միասին հաշվարկներ չեն ներկայացվում: Պատգամավորը հավելեց, որ դեմ է քվեարկելու այդ պայմանագրին և կարծիք հայտնեց, որ սա ավելի շատ քաղաքական պարտադրանքի հարց է դառնում:




Լրահոս