Ճապոնական ավիաընկերության օդաչուին հեռացրել են աշխատանքից բորդուղեկցորդուհու հետ սելֆիի պատճառով: Լուսանկարն արվել է օդաչուական խցիկում, մինչ երկրորդ օդաչուն բացակայել է: Բարեբախտաբար, օդաչուի գործողությունները չեն հանգեցրել ոչ մի լուրջ հետևանքների:
Ինչպես գրում է The Japan Times-ը, միջադեպը գրանցվել է Հոկայդո կղզու օդանավակայանից թռիչքի ժամանակ: 32-ամյա երկրորդ օդաչուն դուրս է եկել զուգարան, իսկ ինքնաթիռի 47-ամյա օդաչուն օգտվել է պահից ու սելֆի է արել բորդուղեկցորդուհու հետ: