
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.40-ին, “ԳԱԶ-21” մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սալուտ գյուղում բախվել է ճանապարհին կայանված “Մոսկվիչ-412” մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով “Մոսկվիչ-412”-ի վարորդը` 1946 թ. ծնված Ֆերդինանտ Մարտիրոսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորները` 2008 թ. ծնված Ռաֆիկ Մինասյանը և 1958 թ. ծնված Ռայա Զաքարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է: Կատարվում է քննություն: