Հունիսի 12-ին մեկնարկած Բաքվի Եվրոպական խաղերին մի շարք հայ մարզիկների շարքում հանդես կգան նաև հրաձիգները: Բաքվում Հայաստանը ներկայացնող հրաձիգներն են Հրաչիկ Բաբայանը (հրացան) և Նորայր Առաքելյանը (ատրճանակ):
Նրանք հանդես կգան ՀՀ հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի մարզչական ղեկավարությամբ: Հրաչն ու Նորայրը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»-ի սաներ են:
Վաղը` Հայաստանի ժամանակով ժամը 08.00-ին, կմեկնարկի օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժությունը, որին կմասնակցի 19-ամյա Հրաչ Բաբայանը: Նրա մրցակիցները 38-ն են:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամլո ծառայություն