
“ՌԴ Տուլայի մարզի Նովոսկուրատովո գյուղում բռնկված հրդեհից ողջ է մնացել միայն 2-ամյա մի տղա”, – գրում է Life News-ը։ 32-ամյա կինը որդու, եղբոր եւ զարմուհու հետ հյուր է գնացել իր ծնողների տուն։ Որպեսզի գիշերը չմրսեն, նա միացրել է էլեկտրական տաքացուցիչը։ Արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում, տաքացուցիչն այրվել է, սակայն տան անդամները չեն զգացել ծուխը։ Կինն արթնացել է, երբ կրակն ամբողջությամբ կլանել է տունը։ Նա փորձել է փրկել քնած հարազատներին, սակայն չի կարողացել եւ միայն իր 2-ամյա որդուն է դուրս նետել պատուհանից։