Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս աշխարհից չենք, 2013-ին էլ քնել ու տեղյակ չենք. Շարմազանովը` պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի` ԵՏՄ-ին անդամակցության մասին պայմանագրի քննարկման ժամանակ այսօր խորհրդարանում արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծեց, թե բազմիցս նշվել է, որ Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները ԵՏՄ շրջանականերում, և ՀՀ-ի համար տնտեսական առումով շահեկան է վեցմիլիոնանոց ղրղզական շուկան:

Նա ընդգծեց, թե պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայկական արտադրանքը հետաքրքիր դառնա այս շուկային: Անդրադառնալով  ՀՀ-ի` ԵՏՄ-ին միանալու մասին բացասական ելույթներին` Շարմազանովը նշեց. «Արդարացված էր Հայաստանի մուտքը ԵՏՄ: Հիմա սպասումների մասին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք այս աշխարհից չենք, 2013-ին էլ քնել ենք ու տեղյակ չենք՝ այդ ընթացքում աշխարհում ինչ է տեղի ունեցել: Հարգելի՛ բարեկամներ, մեր տարածաշրջանը, հետխորհրդային տարածաշրջանը, եթե կուզեք, Եվրասիական միության տարածաշրջանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և դրանք ուղղակիորեն չեն կարող իրենց բացասական ազդեցություն չունենալ»,-շեշտեց Շարմազանովը:




Լրահոս