Ես որոշել էի հենց երկրորդ րոպեին մտնել խաղադաշտ, երբ որ ոչ ոք տենց բան չէր սպասի: Ազատության հրապարակում, անդրադառնալով Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան -Պորտուգալիա հանդիպման ժամանակ իր խաղադաշտ մուտք գործելուն, ասաց Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, հայտնում է «Ազատությունը»:
«Բայց նենց ստացվեց` Հայաստանի գրոհն էր արդեն, գիտեի, որ պետք է մտնեմ, բայց ինձ թվաց` հայերի գրոհը կփչացնեմ, սպասեցի, որ պորտուգալացիները գրոհեն: Հենց իրանք գրոհեցին, ես էլ գրոհեցի», – նշեց նա:
Շահենը նաև նշեց, որ պաստառը մարզադաշտ է տարել կտորի մեջ պահած: «Տպել էի տվել ու Հայաստանի դրոշն էի փաթաթել: Նոր կարգեր էին հաստատել ստադիոնում, ես ասեցի` հաստատ ձեռիցս կվերցնեն, բայց լավա` կարողացա մտնել», – հավելեց նա:
Նա ընդգծեց, թե ցանկանում էր ցույց տալ և բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: