Ցայգը պահում է մարզային հեռուստաընկերության իր միանձնյա դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է ՀԸ պաշտոնական կայքը, «Ցայգ» հեռուստաընկերության տնօրինությունն այսօր բանակցություններ է վարել «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գործադիր տնօրեն Գրիգոր Ամալյանի հետ:

Բանակցությունների արդյունքում ՀՀՌՑ-ն` ի դեմս պարոն Ամալյանի, հավաստիացրել է, որ վերջին օրերին «Ցայգ» հեռուստաընկերության եթերի հետ կապված խնդիրները պայմանավորված են եղել զուտ տեխնիկական բնույթի գործողություններով, որը բխել է թվայնացման գործընթացից: Հարցի կարգավորման համար «Ցայգ» հեռուստաընկերությանը առաջարկվել է այսուհետ շահագործել 7-րդ մետրային ալիքը, որով եթերը կապահովվի առանց տեխնիկական խոտանների:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախականության փոփոխությունը կարող է բերել հեռուստալսարանի կորստի կամ կրճատման, «Ցայգ» հեռուստաընկերության եթերը որոշ ժամանակ զուգահեռ կհեռարձակվի 2 կապուղով` 28-րդ դեցիմետրային և 7-րդ մետրային: «Ցայգ» հեռուստաընկերության թվային հեռարձակման տիրույթի հետ ոչ մի փոփոխություն չի նախատեսվում: Այսպիսով, «Ցայգը» պահում է մարզայինի իր միանձնյա դիրքերը:




Լրահոս