
Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով գնդապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են,որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: