
Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգի տունը օնլայն-աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով` 2,77 մլն եվրոյով։ Երկհարկանի քոթեջը գտնվում է Էդինբուրգում եւ կառուցվել է XIX դարում։ Անգամ ճգնաժամային պայմաններում Ջոան Ռոուիլինգի տունը, որտեղ հեղինակը գրել է Հարրի Փոթերի մասին գրքերը, մեծ պահանջարկ է ունեցել գնորդների շրջանում։