ԴՈՒ ԱՆՄԵՂ ԵՍ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրոք յուրահատուկ կերպար է. նա չի զլանում ամեն անգամ իր հայտարարություններով ապշեցնել հասարակությանը: Ընդ որում, եթե նա պարզապես զավեշտալի արտահայտություններ աներ, ապա միգուցե նորմալ ընդունվեր, բայց երբ ամեն անգամ ցանկացած հարցում ձախողման կամ թերացման մեղքը փորձում է գցել ուրիշների վրա,  արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ու նա այդպես է վարվում գրեթե միշտ. մեղքն ուրիշների վրա բարդելը Տ. Սարգսյանի համար կարծես կենսակերպ է դարձել: Երեկ էլ վարչապետը «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում եւ անապահով ընտանիքներում կրթական ծրագրերի իրականացման արդյունքներն ու հետագա անելիքները» թեմայով խորհրդակցության ժամանակ հանձնարարել է պատկան մարմիններին մանրակրկիտ վերլուծություն կատարել եւ ուսումնասիրել, թե որոնք են երեխաների՝ կրթություն ստանալուց հրաժարվելու պատճառները: Փաստորեն, մինչեւ հիմա ՀՀ վարչապետը չգիտի, որ մեծամասամբ սոցիալապես անապահով երեխաներն են հրաժարվում կրթություն ստանալ: Իսկ միգուցե այնպես կառավարեին երկիրը, որ նախ՝ սոցիալապես անապահովներ քիչ լինեին, իսկ եղածներն էլ ձգտեին կրթություն ստանալ, ոչ թե նմանվել կիսագրագետ օլիգարխներին: Ինչեւէ, այս երկրում մեղավոր են բոլորն անխտիր, բացի Տիգրան Սարգսյանից:




Լրահոս